Շնորհակալ ենք մեր բոլոր ընթերցողներին, հետևորդներին ու ընկերներին՝ Նիդերլանդական օրագրի ճանապարհին մեզ հետ լինելու համար։
Շնորհակալություն նրանց, ովքեր մեզ կարդում են, գրում, վիճում, կիսվում ու անգամ «տեսնես էս ո՞վ ա գրել» են ասում։ Բայց նախ շունչ, հետո՝ սուրճ՝ 100K-ին հասնելու համար, Հիմա արդեն պաշտոնապես կարող ենք ասել՝ մենք մի փոքրիկ հայկական քաղաք ենք Հոլանդիայի սրտում:
Ձեր հետաքրքրությունն ու ակտիվությունն են, որ այս հարթակը դարձնում են կենդանի, հետաքրքիր ու հայ համայնքի սիրելի անկյունը Եվրոպայում։
Առջևում՝ նոր պատմություններ, նոր մարդիկ ու նոր նախաձեռնություններ։ Շարունակենք միասին:
Նիդերլանդական օրագիր